«Եթե Ադրբեջանը չունենար Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հակառուսական դիրքորոշման բավականին հստակ սահմանված վեկտոր, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունները կամ նույնիսկ մահերը չէին անհանգստացնի ո՛չ Ալիևին, ո՛չ էլ պաշտոնական Բաքվին։ Ամեն ինչ կլիներ խաղաղ և հանգիստ»,- սոցիալական ցանցերում գրել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։               
 

Քունը լավացնում է հիշողությունը

Քունը լավացնում է հիշողությունը
10.03.2013 | 15:10

Ինչպես գրում է «The Daily Mail»-ը, շատ ուսանողներ չեն կարողանում դասախոսությունները մինչև վերջ լսել և դասի կեսից քնում են: Գիտնականների կարծիքով` դա նորմալ երևույթ է, և, նոր տեղեկություն ստանալուց հետո, քնելու ցանկությունն ամրապնդում է այն մարդու ուղեղում:
Նույն տրամաբանությամբ խորհուրդ է տրվում քննությունների նյութերն ուսումնասիրել քնելուց առաջ: Նոտր-Դամ համալսարանի հետազոտողների խումբը վերը նշված տեսությունը ստուգել է 208 ուսանողի վրա, ովքեր գիշերները սովորաբար քնել են 6 ժամ:
Փորձի ժամանակ ուսանողներին որոշակի բառեր են ցույց տվել՝միմյանց հետ կապված կամ պատահական, նրանցից պահանջվել է մտապահել բառերի առավելագույն քանակ, այնուհետ որոշ ժամանակ (նույնիսկ մի ամբողջ գիշեր) անց նրանց խնդրել են կրկնել բառերը:
Արդյունքում միմյանց հետ կապված բառերը մասնակիցները գրեթե նույնությամբ են հիշել, իսկ պատահական բառերն ավելի լավ են հիշվել 12 ժամանոց ընդմիջումից հետո:
Այսպես, այն մասնակցիները, ովքեր փորձից անմիջապես հետո քնել էին, ավել լավ արդյունքներ էին գրանցել:
Հոգեբան Ջեսիքա Փեյնի խոսքով՝ տեղեկությունը մտապահելու համար անհրաժեշտ է քնել, քանի որ քունը լավացնում է հիշողությունը: Այդ իսկ պատճառով, եթե մարդը ցանկանում է ինչ-որ բան մտապահել, անհրաժեշտ է քնելուց առաջ այն կրկնել:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3632

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ